Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ զինվորները վերածվում են պատերազմի աստվածների

04.27.2021


«Պատերազմը շատերի համար արդեն ոչ թե հայրենական է, այլ միայն համաշխարհային»,֊ այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավար Սերգեյ Ժենովաչը, որը շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի իր նոր՝ «Մենախոսություններ պատերազմի մասին» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ըստ Ժենովաչի պատերազմի մասին այդ գնահատականը ճիշտ չէ։

Դա ապացուցելու նպատակով նա Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75֊ամյակին նվիրված իր բեմադրության համար գրական հիմք է վերցրել պատերազմի մասնակից Վիկտոր Նեկրասովի «Ստալինգրադի խրամատներում» գիրքը, որը ռեժիսորը համարում է «․․․ամբողջովին տղամարդկային պատմություն»։

Իր առաջին՝ «Ստալինգրադի խրամատներում» գիրքը Նեկրասովը գրել է 1946թ․֊ին։ Նա պատերազմին մասնակցել է«30֊ից մի փոքր ավելի տարիքում»։ Նա կռվել է Ստալինգրադում;

Սերգեյ Ժենովաչի բեմադրությունը թեև նվիրված է պատերազմին, բայց ավելի ստույգ այդ աշխարհակործան երևույթին մասնակցած մարդկանց մասին է։ Նա իր ուշադրությունը սևեռում է ոչ թե կրակի ու մահվան հրեշավոր դեպքերի վրա, այլ այն իրողության, թե ինչպես են այդ կրակների մեջ ձուլվում գերմարդիկ, որոնք խաղաղ օրերին սովորական են, երբեմն անհաջողակներ, բայց որոնք մահվան քուրայում վերածվում են պատերազմի աստվածների։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 92 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408>>հաջորդ