Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սահմանվել է գրական և թատերական քննադատության մրցանակ

04.28.2021

Ռուսաստանի Պենզայի մարզում, ի պատիվ Վիսարիոն Բելինսկու ծննդյան 210֊ամյակի, սահմանել են գրական և թատերական քննադատության մրցանակաբաշխություն։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Գրականության և թատրոնի ռուսաստանցի հայտնի քննադատի անունը կրող մրցանակը ստացել է «Ես մարտիկ եմ» անունը և նվիրվել է մամուլում նրա առաջին հոդվածի հրապարակման 190֊ամյակին։

Մրցանակի նպատակն է օժանդակել այն հեղինակներին, որոնք ակտիվորեն են արձագանքում Ռուսաստանի գրական և թատերական կյանքի ընթացիկ կյանքին։

Մրցանակները տրվելու են երկու անվանակարգերով․ «առավել տաղանդավոր, նորարարությամբ և ինքնատիպությամբ աչքի ընկնող քննադատական հրապարակումներ, որոնք լուսաբանում են գրական և թատերական իրադարձությունները և ժամանակակից գրականության և թատրոնի զարգացումների միտումների վերլուծություն։

Հաղթողներին կտրվի դիպլոմ, 50 հազար ռուբլու սերտիֆիկատ և հուշ֊մրցանակ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 313 անգամ