Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերախմբերը փորձ անցկացնելու հնարավորություններ չեն ունեցել

04.29.2021


Կապված COVID-19֊ի համաճարակի հետ Չեխովի անվան 15֊րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրում կատարվել է փոփոխություն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս միջոցառումն ավանդաբար տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ՝ Մոսկվայում։ 2021թ․֊ին այն պետք է կայանար մայիսի 14֊ից հունիսի 17֊ին։ Պետք է մասնակցեին 10 երկրից ժամանած թատերական կոլեկտիվներ, որոնց կատարմամբ նախատեսված էր 12 բեմադրության ցուցադրություն։

Սակայն չեխովյան թատերական ստուգատեսի կազմակերպիչները տեղեկացրել են, որ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Չինաստանի և Ճապոնիայի թատերախմբերը փորձ անցկացնելու հնարավորություններ չեն ունեցել, իսկ որոշ դեպքերում էլ, պարզապես, չեն կարող հեռանալ իրենց երկրներից։

Հաշվի առնելով համաճարակից առաջացած հանգամանքները որոշվել է առաջին անգամ այս փառատոնն ավանդական երկու ամիս ժամանակաշրջանում անցկացնելու փոխարեն շարունակել ողջ օրացույցային տարվա ընթացքում։

Փառատոնը կմեկնարկի մայիսի է14-ին Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիայի թատերականացված կատարմամբ։ Իսկ մյուս ներկայացումների նախապես հայտարարված ժամկետները էականորեն տեղաշարժվել են։ Օրինակ, ասենք, փառատոնային 12 բեմադրություններից Գերմանական «Թալիա» թատրոնի «Համլետ» ողբերգությունը ռեժիսոր Յեթթե Շթեքելի ընթերցմամբ տեղափոխվել է հաջորդ տարվա՝ 2022թ․֊ի ամառ և հանդիսատեսին կներկայացվի Չեխովյան փառատոնի 30֊ամյակին ընդառաջ։

Ի դեպ, կազմակերպիչները տեղեկացրել են , որ չեղյալ հայտարարված ներկայացումների փոխարեն փառատոնում հանդես կգան Արգենտինայից, Իսրայելից, Ադրբեջանից և Հայաստանից ժամանած թատերախմբեր։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 239 անգամ