Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընդունող հանձնաժողովը ինքն է գնում դիմորդի մոտ

05.03.2021


Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտւտն իր պատմության մեջ առաջին անգամ կրթօջախի ապագա սովորողների ընդունելության քննություններ կանցկացնի նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում; Այս շարժումը բուհը կմեկնարկի Հյուսիս֊Կովկասյան դաշնային տարածաշրջանից։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Այսօր մայիսի 3֊ին Հյուսիսային Օսեթիայում, Վլադիկավկազի Տխապսաևի անվան պետական ակադեմիական թատրոնի բազայի հիման վրա արդեն անցկացվել է, իսկ վաղը՝ մայիսի 4֊ին կշարունակվի տեղի տաղանդավոր երիտասարդների ընտրությունը՝ մոսկովյան բուհի ռեժիսորական և դերասանական ֆակուլտետներում սովորելու, ինչպես նաև էստրադայի և երաժշտական թատրոնի ոլորտում մասնագիտանալու համար։

Ավելացնենք, որ դիմորդների լսումները անցկացնում է Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտւտի հմուտ մասնագետներից ձևավորված արտագնա հանձնաժողովը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 256 անգամ