Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդպես էլ չեն բերել ռումբ փնտրող խոստացած շները

05.04.2021

Մայիսի 1֊ին իրավապահների պահանջով Մոսկվայի «Տեատր․դոկ» մասնավոր թատրոնում դադարեցվել է «Հարևաններ» վերնագրով բեմադրության ցուցադրությունը։ Պատճառն այն է, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացել այդ մշակութային հաստատությունում ռումբի առկայության մասին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ասենք որ «Հարևաններ․ ներկայացումը Բելոռուսում 2020թ․֊ին տեղ գտած նախագահական հետընտրական իրադարձութթյունների մասին է։

Բացի այդ համացանցում տեղադրվել են այնպիսի նկարահանված կադրեր, որոնցում երևում են իրավապահները, որոնց միջամտությունից հետո հանդիսատեսներին և դերասաններին արտահանել են թատրոնից, այն ականապատված լինելու պատճառաբանությամբ;

Թատերական քննադատ Սվետլանա Պոլյակովան, որն այդ պահին գտնվելիս է եղել թատրոնում, նկարագրել է, թե ինչպես է մի մարդ դուրս եկել բեմ և տեղեկացրել թատրոնում տեղադրված ռումբի մասին և հորդորել է բոլորին հեռանալ։ Երբ բոլորը դուրս են եկել թատրոնի շենքից, դերասանները որոշել են ներկայացումը խաղալ ուղղակի դրսում։ «Սակայն հերոսական Բելոռուսի քաղաքացիների վկայությունները նույն պաշտոնյայի կողմից ընդհատվել են»։ Այդ պաշտոնյան պահանջել է ավելի հեռու գնալ ականապատված շենքից; «Դա նման էր մարդասիրության ակտի,֊ գրել է Պոլյակովան,֊ և մենք օրինապահորեն տեղափոխվեցինք մի երկու տաս նյակ մետր․; Դրանից հետո արտիստները շարունակել են ներկայացման ցուցադրությունը, սակայն 15 րոպե հետո անհանգիստ պաշտոնյան կրկին ընդհատել է ներկայացումը և զգուշացրել, որ արտիստների գործողությունը ինքը գնահատում է որպես չարտոնված զանգվածային միջոցառում և բոլոր ներկաներին կարգադրել է ցրվել։

Սակայն հանդիսատեսները չեն ցրվել, իսկ դերասանները փորձել են վերականգնել ներկայացման ցուցադրությունը։

«Մենք հեռացանք էլի մի քանի տասնյակ մետր և դերասանները բնական ձևով հայտնվեցի այն ճաղերի ետևում, որոնք մայթը բաժանում են մեքենաների երթևեկելի մասից»,֊ նշել է թատերական քննադատը;

Հենց այստեղ էլ շարունակվել են ներկայացման «չթույլատրված զրույցները»։

Այս ամենից հետո ակամա «թատերական հրապարակ» դարձած, նորոգման աշխատանքների պատճառով անբարեկարգ վիճակում գտնվող Սադովնիչեսկի գետափնյա փողոց են ժամանել երկու ոստիկանական մեքենա և դրանց միջից դուրս եկած ուսադիրավոր մարդիկ հայտարարել են, որ հավաքվածները խախտել են դիմակ կրելու ռեժիմը և սոցիալական հեռավորությունը։

Այս պատմությունը ներկայացնող Սվետլանա Պոլյակովան նաև զարմանքով արձանագրել է, որ այս ողջ պատմության ընթացքում իրավապահները այդպես էլ չեն բերել ռումբ փնտրող խոստացած շներ, չեն արտահանել «Տեատր․դոկ»֊ի հետ մեկ ընդհանուր մուտք ունեցող սրճարանի և մերձակա վաճառակետերի աշխատողներին ու հաճախորդներին։

Իսկ «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացրել է, որ թատրոնում ռումբ տեղադրելու մասին զանգ ստանալու կապակցությամբ ոստիկանությունը սկսել է հետաքննություն։

Ավելացնենք, որ ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ պայթուցիկ նյութեր թատրոնում այդպես էլ չեն հայտնաբերվել։

«Հարևաններ» բեմադրությունը ստեղծվել է «Օգոստոս 2020» նախագծի հետ համագործակցությամբ։ Այն պատմում է մարդկանց իրական պատմություններ, որոնք տուժել են Բելոռուսում տեղ գտած բողոքի ակցիաների ժամանակ ուժայինների կողմից։

Ավելորդ չէ նշել, որ «Տեատր․դոկ․» թատրոնի բեմադրությունները, որոնք սովորաբար բարձրացնում են սուր հանրային հարցադրումներ, հաճախակի են ձախողվում տարբեր պատճառաբանություններով։;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 745 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ