Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծահամբավ աճուրդի տունը Բենքսիի կտավը կվաճառի կրիպտոարժույթով

05.06.2021


Բրիտանացի փողոցային անհայտ նկարիչ Բենքսիի «Սերը օդի մեջ է» ստեղծագործությունը վաճառքի է հանվելու Նյու֊Յորքի Sotheby՝s աճուրդի տանը։ Այս առևտրային գործարքը նորություն է այնքանով, որ հայտնի աճուրդի տունն առաջին անգամ իր գործարքը կատարելու է կրիպտոարժույթով։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է«taglur.am․֊ը։

Կազմակերպիչների գնահատմամբ նկարը կարող է արժենալ 3-ից 5 մլն դոլար։ Ընդ որում նրան, ում կհաջողվի մայիսի 12֊ին կայանալիք աճուրդում կատարել ամենաբարձր ներդրումը, հնարավորություն կստանա վճարել Bitcoin կամ Ethereum կրիպտոարժույթով։ Իսկ ներդրումներն, այնուամենայնիվ, պետք է կատարվեն դոլարով։

«Լինելով 21-րդ դարի առավել հայտնի և աղմկահարույց նկարիչներից մեկը, որի փողոցային և ստուդիական աշխատանքները անփոփոխ ընդարձակում են իրենց սահմանները և առաջացնում են վիճաբանություններ ամբողջ աշխարհում՝ քաղաքկան և սոցիալական հիմնախնդիրների յուրահատուկ հայացքի պատճառով, Բենքսին խարխլում է մշակութային աշխարհի հիմքերը»,֊ նշել են կազմակերպիչները։ Ըստ նրանց, կոլլեկցիոներներին առաջարկելով կրիպտոարժույթով գնել «Սերը օդի մեջ է» ստեղծագործությունը, աճուրդի տունը հարգանքի տուրք է մատուցում նկարչի ժառանգությանը։

«Այս բնութագրական նորամուծությունը, որը նոր ճանապարհ է բացում կրիպտոարժույթի հետագա կիրառության համար Sotheby՝s֊ում, դարձել է աճուրդի տան նոր տեխնալոգիաների կիրառմամբ փորձարարությունների շարունակությունը»,֊ նշել կազմակերպիչները; Նրանց կարծիքով, կրիպտոարժույթի միջոցով վճարման ֆունկցիայի իհայտ գալը «Հնարավորություն է տալիս վերարժևորել և ընդարձակել» աճուրդի տան հնարավորությունները։

Բենքսիի նկարը ներկայացնում է 90x90 չափի կտավ։ Այն արված է յուղաներկով և պատկերում է բողոքի ակցիայի մասնակցի, որը ծաղկեփունջ է նետում։
Ըստ Sotheby՝s֊ի մասնագետների, կտավը «հիշեցնում է անարդարության և անհավասարության» մասին, ինչպես նաև «հույսի ազդանշան է ուղարկում»։
«Անկասկած է, որ այս համարձակ և դեկլարատիվ աշխատանքը օգնել է Բենքսիին տեղ զբաղեցնել մշակույթի պատմության մեջ՝ նրա անվանը ամրագրելով արարչի համբավ, որը պատրաստ է բաց և բոլորին լսելի ներկայացնել իր դիրքորոշումը․,֊ նշել են աճուրդի կազմակերպիչները։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 257 անգամ