Հնագույն պատմամշակութային արժեքը վերադարձվեց տիրոջը05.10.2021
Լիբիայի իշխանությունները Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ երկարատև բանակցություններից հետո ձեռք են բերել համաձայնություն իրենց երկրից 2011թ․֊ին մաքսանենգ ճանապարհով դուրս բերված Պերսեֆոնի մարմարակերտ արձանը վերադարձնելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով ,iz.ru․֊ին։
1800-֊ամյա պատմամշակութային այս արժեքը Բրիտանական թանգարանի հունա֊հռոմեական բաժնի ղեկավարը հանձնել է Միացյալ թագավորությունում Լիբիայի գործերով հավատարմատարին։
Նշենք, որ այս արդյունքին կողմերը հասել են իրավական, քաղաքական և այլ պարտադիր երկարատև արարողակարգերից հետո։
Պերսեֆոնի քանդակը Լիբիայից դուրս է բերվել այստեղ տեղ գտած քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ ժամանակակից Շահհաթ քաղաքից ոչ հեռու գտնվող անտիկ բնակավայրի ավեակներից։
Այն բանից հետո, երբ 2013թ․֊ին քանդակը հայտնաբերվել է Լոնդոնի օդանավակայանի պահեստում, կոնֆիսկացվել է բրիտանական մաքսային ծառայության կողմից։ Լոնդոնի Վեստմիսթերի շրջանային դատարանը որոշում է կայացրել վերադարձնել հնագույն արժեքը օրինական տիրոջը՝ Լիբիայի իշխանություններին։