Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թոմ Քրուզը և ժյուրիի կազմում սևամորթերի բացակայությունը

05.11.2021

Ամերիկյան կինոաստղ Թոմ Քրուզը վերադարձրել է տարբեր տարիների ստացած իր «Ոսկե Գլոբուս» մրցանակները, որը արտիստներին է շնորհվում Լրագրողների միջազգային ասսոցիացիայի կողմից։Այդ մասին «cnn.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Դերասանը այդ մրցանակին է արժանացել 3 անգամ։

Քրուզի այս քայլից դեռ որոշ ժամանակ առաջ NBC հեռուստաընկերությունը հաղորդել է, որ խախտելու ավանդույթը և հրաժարվելու է հաջորդ տարի հեռարձակել մրցանակաբաշխության արարողությունը։ Պատճառն այն է, որ մրցույթի ժյուրին բավարար աստիճանի չի արտացոլում ամերիկյան հասարակության բազմազանությունը։ Հեռուստաընկերությունը, միաժամանակ, հայտարարել է, որ պատրաստ է մրցույթի արարողությունը հեռարձակել 2023 թվականին, եթե ժյուրիի կազմում կատարվեն համապատասխան փոփոխություններ։

Ընթացիկ տարվա փետրվարին «Los Angeles Times» պարբերականը տեղեկացրել էր 87 լրագրողներից ձևավորված ժյուրիի կազմում սևամորթերի բացակայության մասին։ Կազմակերպիչները խոստացել էին այդ թերացումը ուղղել և կատարել անհրաժեշտ փոփոխություններ ողջ համակարգում ընդհանրապես։

Բայց դա կազմակերպիչմերի միակ բացթողումը չի համարվել։ Այդ նույն ամսում նրանց առաջադրվել է կոռումպացված լինելու մեղադրանք։ ԶԼՄ֊ները նյութեր են տպագրել Արտասահմանյան լրագրողների ասսոցիացիայի ֆինանսական սխեմաների մասին։ Պարզվում է ժյուրիի 87 անդամները ոչ առևտրային կազմակերպության չափանիշներով շատ ավելի մեծ գումարներով են վարձատրվել։

«Ոսկե գլոբուս» մրցանակը իր հեղինակությամբ երկրորդ մրցանակն է ամերիկյան կինոյում և հեռուստատեսությունում՝ «Օսկարից» հետո։ Այն տրվում է անցած մեկ տարում նկարահանված և մեծ ստեղծագործական արդյունքներ արձանագրած կինոնկարներին և հեռուստաարտադրանքին։ Մրցանակը շնորհվում է ավելի քան 20 անվանակարգերում։ Այն հիմնել են արտասահմանյան լրագրողները՝ 1943 թ․֊ին, իսկ առաջին պարգևատրությունը կայացել է 1944թ․֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 357 անգամ