Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկացի նկարիչների կտավներից ամենից թանկ վաճառվածը

05.12.2021


Բրիտանական հայտնի Christie՝s աճուրդի տանը վերջերս կայացած միջոցառման ընթացքում 93,1 մլն դոլարով վաճառվել է գրաֆֆիտը (փողոցային նկարչությունը) որպես առանձին գեղանկարչական ուղղություն հիմնադրած, ամերիկացի արվեստագետ, նեոէքսպրեսիոնիստ Ժան֊Միշել Բասկիի «Այս դեպքում» անունով վրձնած աշխատանքը։

Այս նկարչի գործերում գանգը համարվում է հանգուցային մոտիվ։ Աճուրդի տան փորձագետների գնահատմամբ սևամորթ նկարչի համար դա համարվում է մարդկային կյանքի անցյալի և անցողիկ բնույթի» փոխաբերությունը, միաժամանակ մնալով որպես սևամորթ պատանիներին Նյու֊Յորքի փողոցներում դարանակալ վտանգի խորհրդանիշ։

Նշենք, որ նկարչի այս նույն շարքի մեկ այլ աշխատանք էլ 1982թ․֊ին նույն աճուրդի տունը վաճառել է 110,5 մլն դոլարով, որը առայժմ այս աճուրդի տանը համարվում է ամերիկացի նկարիչների ստեղծագործություններից ամենից թանկ վաճառվածը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 201 անգամ