COVID-19֊ը և «Եվրատեսիլ֊2021»֊ը05.17.2021
Նախորդ օրը, կիրակի, մայիսի 16֊ին, Ռոտերդամում մեկնարկել է «Եվրատեսիլ֊2021»֊ը։ Նյիվե֊Մասս գետի ափին են հավաքվել 39 երկիր ներկայացնող 34 մասնակից։ Այս իրադարձությունը լրագրողների և երկրպագուների համար հեռարձակվել է առցանց։ Նրանք Նիդերլանդներ չէին ժամանել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Ինչպես հայտարարվել է մրցույթի բացման արարողության ժամանակ, համաճարակի պատճառով Ռոտերդամ չեն կարողացեկ գալ նաև մրցույթի որոշ մասնակիցներ։
Օրինակ, Ավստրալիայի ներկայացուցիչ Մոնտենը, որը մրցույթին կմասնակցի հեռակա կարգով, բացման արարողությանն իր ողջույններն է հղել վիրտուալ տիրույթից։ Բացմանը ներկա չեն եղել նաև Լեհաստանի և Իսլանդիայի ներկայացուցիչները, որոնց COVID-19֊ի տեստերը Նիդերլանդներ մեկնելու նախօրեին ունեցել են դրական արդյունք։ Իսկ արդեն ժամանած Ռումինիայի և Մալթայի ներկայացուցիչներին էլ կազմակերպիչներն են խնդրել ինքնամեկուսանալ։
Ավելացնենք, որ եվրոպական երգի այս տարվա մրցույթի կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին և 19֊ին, իսկ եզրափակիչը մայիսի 22-ին։