Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է երգիչ Ջորջե Մարյանովիչը

05.17.2021


89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հետխորհրդային տարածքքում ապրող ավագ սերնդին քաջածանոթ սերբ (հարավսլավացի) հայտնի երգիչ Ջորջե Մարյանովիչը։ Արտիստի մահվան պատճառ է հանդիսացել COVID-19֊ով հիվանդությունը։

ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ, Մարյանովիչի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը նշել է, որ Մարյանովիչի երգարվեստը համարվում է «հիանալի փուլ» սերբական էստրադային երաժշտության մեջ;

Երգիչը ԽՍՀՄ հանդիսատեսին հայտնի է դարձել 1963֊թ֊ին կայացած առաջին իսկ համերգային հյուրախաղերից հետո։ Իսկ պատմության ասպարեզից հեռացած այդ երկրի վերջին ղեկավարը՝ Միխայիլ Գորբաչյովը 1990թ․ին նրան պարգևատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 206 անգամ