Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վոկալիստները 4֊ի փոխարեն այսուհետ կուսանեն 5 տարի

05.18.2021


Ռուսաստանի ստեղծագործական բուհերը հնարավորություն կունենան կրկին անցնել «Դերասանական արվեստը երաժշտական թատրոնում» մասնագիտության ուսուցման 5֊ամյա կրթական համակարգի։ Այս որոշումը ՌԴ կրության նախարարությունը կայացրել է Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտուտի առաջարկությամբ; Այդ մասին տեղեկացնում է «taglur,am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Մոսկովյան բուհի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2011թ․֊ից մտցվել էր կրթության «Դերասանական վարպետություն» միասնական կրթական չափորոշիչ, որի համաձայն կրթությունը պետք է լիներ 4֊ամյա՝ բոլոր դերասանական մասնագիտությունների համար, որն այս երկրում համարվում է պատմականորեն արդարացված, մշակված ժամանակաշրջան դերասանական կարողությունների և գիտելիքների ձեռքբերման համար։

«Սակայն վոկալիստ դերասաններ լիարժեք պատրաստելու համար 4 տարի ժամանակաշրջանը բավարար չէ։ ժամանակը ֆիզիկապես պակասում է անհրաժեշտ եգեցողության կարողությունները լիարժեք ամրապնդելու համար։ Եվս ուսումնառության մեկ տարին հնարավորություն կտա երգիչներին յուրացնել մասնագիտության նրբությունները և հանդես գալ բոլոր ժանրերում՝ օպերայից սկսած մինչև էստրադա՝ չվախենալով ձայնային ապարատը վնասվասելուց»,֊ նշված է Թատերական արվեստների պետական ինստիտուտի առաջարկության մեջ։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 253 անգամ