Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տնից չի կարողանում դուրս գալ, քանի դեռ չի հնչել սիրելի մեղեդին

05.19.2021


Այսօր, մայիսի 19֊ին, Սնկտ֊Պետերբուրգցի հանդիսատեսներին Ալեքսանդրինյան թատրոնը կներկայացնի «Ափսոս, որ դու այստեղ չես» ինքլյուզիվ բեմադրությունը։ Թատրոնն այս նոր աշխատանքն իրականացրել է Ռուսական «Անտոնն այստեղ կողքիս է» հիմնադրամի կողմից հովանավորվող ուսանողների մասնակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրության բոլոր կերպարները և երգերը հորինել են հենց իրենք՝ աուտիզմ ունեցող կատարողները։ Նրանց գաղափարներին առավել ճշգրիտ ձև հաղորդելու համար օգնել են դրամատուրգ Էլինա Պետրովան։ռեժիսոր Բորիս Պավլովիչը, խորեոգրաֆ Ալինա Միխայիլովան ինչպես նաև «Զրույցներ» կոչվող թատերական ընկերության մի շարք պրոֆեսիոնալներ։ Իսկ կոմպոզիտոր Ալեքսեյ Ոստրիկովը մշակել է գրաֆիկական պարտիտուրաների կառուցվածքը, որպեսզի ներկայացման յուրաքանչյուր մասնակից, որը չգիտե նոտաները, կարողանա երաժշտությունը ձայնագրել ըստ իր պատկերացումների։

Բեմադրության անվանումը հիշեցնում է Pink Floyd ռոք համույթի «Wish You Were Here» երգը, իսկ գործողությունը տեղի է ունենում կայարանի սպասասրահում։ Հենց այստեղ են հանդիպում ռոք խմբի մասին երազանքներ ունեցող երաժիշտը, հաջողակ ռադիոմեկնաբանը և երգչուհին, «Ձայնային ալիք» անունով գերհերոսը և շատ ուրիշներ։ Նրանց բոլորին միավորում է երաժշտությունը։

«Սա մելոմանների պատրաստած բեմադրություն է մելոմանների մասին, մելոմանների համար»,֊ նշել է ռեժիսորը և ընդգծել, որ այն ունկնդիրը, որի համար երաժշտությունը դատարկ հնչյուն չէ, որը տնից չի կարողանում դուրս գալ քանի դեռ չի հնչել սիրելի մեղեդին, այս ներկայացումը հենց նրա համար է։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 662 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ