Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարտնչում է իր ողջ ընտանիքին սպանած դևերի դեմ

05.24.2021

Ճապոնական «Դևեր կործանողը։ «Անսահման» գնացքը» լիամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկարը այդ երկրի ներքին կինովարձույթի շուկայում հավաքել է ավելի քան 40 մլրդ իեն (մոտ 367 մլն դոլար): Այսպիսի բարձր ցուցանիշ ծագող արևի երկրի կինովարձույթի շուկայում գրանցվել է առաջին անգամ։ Այդ մասին «kyodonews.net»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Դևեր կործանողը։ «Անսահման» գնացքը» կինոնկարը մի պատանու մասին է, որը 20֊րդ դարի սկզբին մարտնչում է իր ողջ ընտանիքին սպանած դևերի դեմ։

Նրա սիրելի հարազատ քույրը նույնպես ենթարկվել է դև լինելու կախարդանքին, սակայն պատանին փորձում է նրան ազատել և կրկին վերադարձնել նրա մարդկային ինքնությունը։ Ընդ որում, սրա հետ միաժամանակ, նա անխնա պայքար է մղում դևերի դեմ, դրա համար օգտագործելով իրեն բածին հասած կախարդական դաշույնը։

Ասենք,որ մինչև այս ռեկորդային ցուցանիշի գրանցումը Ճապոնիայի կինովարձույթի շուկայի դրամարկղային հաջողակը եղել է ռեժիսոր Հայաո Միյաձակիի «Ուրվականներից քշվածները» անիմացիոն ֆիլմը, որի բերած եկամուտը կազմել է 31,7 մլրդ իեն (291մլն դոլար)։


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 320 անգամ