Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

100֊րդ թատերաշրջանը նշվում է նաև աուդիոներկայացում֊ ճանապարհորդությամբ

05.25.2021

Այսօր, մայիսի 25֊ին, Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնն իր հոբելյանական ՝ 100֊րդ թատերաշրջանի շրջանականերում կազմակերպել է «Վախթանգով; Ճանապարհ դեպի Տուրանդոտ» աուդիոներկայացում֊ ճանապարհորդության շնորհանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Թատրոնում նշել են, որ ավարտելով հոբելյանական թատերաշրջանը, սա նվեր է հանդիսատեսների համար, սա նաև դիտարկվում է որպես խոնարհում հիմնադրի հիշատակի առջև։

Ասենք, որ իրենց այս յուրահատուկ հոբելյանը թատրոնի կոլեկտիվը նախատեսում է նշել 2021թ․֊ի նոյեմբերի 13֊ին։

Իսկ այսօր «Վախթանգով; Ճանապարհ դեպի Տուրանդոտ» ներկայացումը, Ռուսաստանի Մեծ թատրոնի մերձակա հրապարակից մեկնարկելով, երկժամյա ճանապարհորդությամբ կշրջագայի Ռուսաստանի մայրաքաղաքի վախթանգովյան այն վայրերով, որոնք իրենց մեջ պահում են հայ մեծ թատերական գործչի և ռուսական մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպումների ու զրույցների հուշերը։

Աուդիոներկայացում֊ ճամփորդության ուղեկցողների դերում հանդես են գալիս գրեթե բոլոր վախթանգովցիները, որոնց խոսքը հանդիսատեսի համար կբացահայտի այն անտեսանելի ազդեցությունները, որոնք ի վերջո սինթեզվելով Վախթանգով֊ռեժիսորի հոգու, սրտի ու մտքի «լաբորատորիայում» ձևավորեցին նրա նշանավոր ներկայացումը՝ «Արքայադուստր Տուրանդոտ» բեմական հրաշքը։

Ասենք, որ ներկայացում֊ճամփորդության ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի արվեստանոցի շրջանավարտ Վլադիմիր Բելդիյանը, որն արդեն հասցրել է այս թատրոնում իրականացնել մի շարք հետաքրքրական բեմադրություններ։

«Վախթանգովը ներկա է մեր թատրոնում, նա մեր հետ է, ես դա զգում եմ։ Մեր թատրոնը կանգնած է շատ հաստատուն հիմքի վրա։ Դա սերն է հայր֊հիմնադրի նկատմամբ։ Ճանապարհը բառերով հարուստ է։ Բայց բառերը նյութական են։ Ոչ մի թատրոնում այսքան հաճախ չեն կրկնում հիմնադրի անունը, ինչպես մեզ մոտ․,֊ նշել է Վլադիմիր Բելդիյանը՝ «Վախթանգով; Ճանապարհ դեպի Տուրանդոտ» յուրահատուկ աուդիոներկայացում֊ ճանապարհորդության ռեժիսորը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 634 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ