Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատմության մեջ առաջին անգամ Լուվրը կգլխավորի կին ղեկավար

05.26.2021


Փարիզի Օրսեի և Օրանժրիի թանգարանների նախագահ Լորանս դ՝Քարը կշանակվի է Լուվրի նոր նախագահ֊տնօրեն: Այդ մասին Ֆրանսիայի մշակույթի նախարարության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Լորանս դե Քարը առաջին կինն է, ով զբաղեցնում է այս պաշտոնը:

Լորան դ՝ Քարը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 1-ին:

Լուվրի ապագա տնօրենը 19-րդ և 20-րդ դարասկզբի արվեստի մասնագետ է։ Նա կարիերան սկսել է Օրսեյ թանգարանում ՝ որպես նկարների համադրող: 2014-ին նշանակվել է Օրանժրի թանգարանի տնօրեն, իսկ 2017-ին ՝ Օրսեի թանգարանի:

Ըստ ֆրանսիական որոշ լրատվամիջոցների, Լուվրի նոր ղեկավարի կողմից լուծվելիք խնդիրներից մեկը հաճախելիության ավելացումն է:

Անցյալ տարվա ընթացքում, համաճարակի ֆոնին, Լուվր այցելողների թիվը նվազել է 72% -ով:

Նշենք, որ 2020թ․-ին Լուվր է այցելել 2.7 միլիոն մարդ, 2019-ին այդ ցուցանիշը հասել է 9.6 միլիոնի։ Այցելությունների թվով, մինչև COVID 19-ը, ռեկորդակիրը 2018թ․-ն, երբ Լուվրն ընդունել է ավելի քան 10.2 միլիոն մարդու:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 348 անգամ