Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասնավոր մշակութային հիմնադրամի ստեղծում օրենսդրորեն չի նախատեսվում

05.26.2021


Ռուսաստանում շուտով ի հայտ կգա Թանգարանային պետական հիմնադրամի ոչ պետական այլընտրանքը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Սկզբնական շրջանում այդ նոր մշակութային հաստատությունը կգործի որպես էլեկտրոնային ծառայությունների ագրեգատոր, իսկ հետագայում, հավանաբար, կստեղծվի նաև արվեստի գործերի պահոց։

Բացի այդ, կմշակվեն ցուցանմուշների արժեքը որոշելու չափանիշները։

Շատ մասնավոր թանգարաններին այսպիսի հիմնադրամը թույլ կտա ձևավորել սեփական հավաքածոներ, միաժամանակ այն կծառայի որպես յուրահատուկ պահոց այն կոլլեկցիոներների համար, որոնք հնարավորություն չունեն շարունակելու սկսած գործը և ցանկանում են այն փոխանցել հուսալի ձեռքերի, որպեսզի պահպանեն հավաքածոն, բացատրել են Ռուսաստանի մասնավոր թանգարանների և կոլեկցիոներների միությունում։

«Ցավոք սրտի, մեզ հայտնի են դեպքեր, երբ հիանալի մասնավոր հավաքածոներ են կորել կամ մաս֊մաս վաճառվել»,֊ ասել է այդ կազմակերպության նախագահ Սեմյոն Ժիլցովը և ավելացրել, որ իրենք պատրաստվում են մշակել հիմնադրամի մասին դրույթները և դա համաձայնեցնել մշակույթի նախարարության հետ։

Ռուսաստանի մշակույթի նախարարությունում այն կարծիքին են, որ առանձին ոչ պետական թանգարանային հիմնադրամի ստեղծումը մասնավոր մշակութային կառույցների կողմից օրենսդրորեն չի նախատեսվում։ Գերատեսչությունը մասնավոր թանգարաններին կոչ է արել իրենց ունեցած ցուցանմուշները ներդնել արդեն գոյություն ունեցող Պետական հիմնադրամի կատալոգում։ Սակայն բազմաթիվ կոլեկցիոներներ նախարարության այդ առաջարկին չեն համաձայնվել։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 281 անգամ