Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետերբուրգցիներն իրենց քաղաքը ասսոցացնում են «Ոճիր և պատիժ» վեպի հետ

05.27.2021

Ռուսաստանի հյուսիսային մայրքաղաք Սանկտ֊Պետերբուրգի բնակիչների համար դասական և ժամանակակից գրական ստեղծագործություններից առավել շատը իրենց քաղաքի հետ ասոցացվում է Դոստևսկու «Ոճիր և պատիժ» վեպը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

19-րդ դարի դասականի այդ գիրքը նշել են նման թեմայով կատարված հարցման մասնակիցների կեսից ավելին։ Նշենք, որ վիճակագրական հարցումը նախաձեռնել է գրքերի հարցերով տարբեր սպասարկումներ իրականացնող «MyBook» ծառայությունը։

Հատուկ Սանկտ֊Պետերբուրքի հիմնադրման օրվա առթիվ, որը նշվում է մայիսի 27֊ին, հարցվածների 60 տոկոսը իրենց քաղաքի անվան հետ ասոցացրել են Դոստոևսկու այդ վեպը, իսկ երկրորդ տեղը 29,5 տոկոսով զբաղեցրել է Ալեքսանդր Պուշկինի «Պղնձե հեծյալը։, երրորդը, 28 տոկոս ձայներով, եղել է Նիկոլայ Գոգոլի «Նևայի պողոտա» ստեղծագործությունը։

«Ոճիր և պատիժ» վեպում Դոստոևսկին մանրամասն նկարագրում է քաղաքը, որտեղ ապրում և տեղաշարժվում էր հերոսը։ Հատկանշական է, որ այդ վայրերի մեծ մասն այսօր էլ պահպանվում են և ցանկացած մեկը կարող է զբոսնելգրեթե այն նուն պետերբուրգյան փողոցներով, որոնցով անցել են Դոստոևսկու հերոսներըը՝ Ռասկոլնիկովը, Սոնեչկա Մարմելադովան, Պորֆիրի Պետրովիչը․․․

Նման հարցում է արվել նաև ըստ ժամանակակից գրողների ստեղծագործությունների, սակայն որպես պետերբուրգյան գրող Դոստոևսկին բոլոր հիշատակված գրողներից ամենից շատ ձայներն է ստացել, (60%)։ Նրան հաջորդել են Ալեքսանդր Պուշկինը(30,3%), Իոսիֆ Բրոդսկին(17,5%), Աննա Ախմատովն(17,1%), Ալեքսանդր Բլոկը(16,1%):


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 238 անգամ