Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեղինակն իր պիեսի պրեմիերան չտեսավ․․․

06.02.2021

Մոսկվայի Միխայիլ Բուլգակովի թանգարանը նախապատրաստվում է «Բուլգակովը և Պուշկինը» խորագրով ցուցահանդեսին՝ նվիրված «Ալեքսանդր Պուշկին» պիեսի ստեղծման պատմությանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հունիսի 6֊ին Պուշկինի ծննդյան օրն է և ցուցադրանքում ներկայացվելիք նյութերը շոշափում են մի քանի սյուժեներ, որոնք Բուլգակովը շարադրել է բանաստեղծի կյանքի վերջին շրջանի իրադարձությունների վերլուծության ընթացքում և որոնք հաճախ արտահայտել են տարաձայնություններ պիեսի հեղինակի՝ Վիկենտի Վերեսաևի տեսակետների հետ։

Ցուցադրանքում կներկայացվեն նաև փաստաթղթեր պիեսի ստեղծման մասին, լուսանկարներ, Մոսկվայի գեղարվեստական թատրոնում 1943թ․֊ին իրականացված բեմադրությունից և այլ նյութեր, որոնք բացահայտում են Բուլգայովի մոտեցումները Պուշկինի կենսագրության վերաբերյալ։

Իր գրական տարբեր թեմաների հետ միասին Պուշկինի կենսագրությունը եղել է Բուլգակովի համար գլխավորներից մեկը։ Նա Վերեսաևի հետ 1935 թ․֊ին ձեռնամուխ է եղել ռուս դասականի մասին պիես գրելուն, որտեղ սյուժեն կառուցված է Պուշկինի զոհվելու պատմության շուրջ։ Բուլգակովը Պուշկինի ողբերգությունը մեկնաբանել է որպես արտաքին ուժերի ներգործության անխուսափելի արդյունք։ Նա հավատացած էր, որ բանաստեղծի նկատմամբ կազմակերպվել է դավադրություն, իսկ նրա բարեկամները և մերձավորները զբաղված էին իրենք իրենցով։

1934 թ․֊ին Միխայել Բուլգակովը Պուշկինի մասին պիես գրելու պայմանագիր է կնքել Վախթանգովի անվան թատրոնի հետ։ Կես տարի անց դերասանների համար ընթերցվել է այդ պիեսի առաջին տարբերակը։ 1935 թ․֊ի սեպտեմբերին նա աշխատանքն ավարտել է և պիեսը ստացել է բեմադրության թույլտվություն։ Սակայն, Վերեսաևը խնդրել է իր անունը պիեսի տիտղոսաթերթից հանել։ Դրանից հետո ստեղծագործության մասին կոշտ հոդվածներ են հրապարակվել մամուլում։ 1937 թ․֊ին բեմադրության վրա արգելք է դրվել։ Իրավիճակը փոխվել է միայն այն ժամանակ, երբ Բուլգակովը Ստալինի մասին պիես գրելու պայմանագիր է կնքել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի հետ։ 1939թ․֊ին ստացվել է Պուշկինի մասին պիեսի բեմադրության վրա աշխատանքները շարունակելու թույլտվություն։

Բուլգակովը այս պիեսի պրեմիերան չտեսավ։ 1940 թ․֊ի մարտի 10֊ին նա կնքեց իր մահկանացուն։

Ցուցահանդեսը կգործի հունիսի 6֊ից սեպտեմբերի 26-ը


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 92 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408>>հաջորդ