Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակվել է օրենքի նախագիծ «ազատ ստեղծագործողների» կարգավիճակի մասին

06.04.2021

Ռուսաստանում մշակվել և քննարկումների փուլ է տեղափոխվել է օրենքի նախագիծ, որը իրավական կարգավիճակ կտա ստեղծագործական գործունեությանը։ Այդ մասին Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է այդ երկրի մշակույթի նախարար՝ Օլգա Լյուբիմովան։

Նա նշել է, այն մասին, որ մարդիկ որոնք զբաղվել են ստեղծագործությամբ և չեն եղել որևէ մշակութային հաստատության խմբի անդամ, կամ չեն աշխատել որևէ հայտնի ռեժիսորի թիմում, իրականում պայքարող մարտիկներ են, որովհետև նրանք նաև « տնտեսապես շատ ծանր վիճակում են»։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանում այդ մարդիկ նույնիսկ ընդգրկված չեն տնտեսական գործունեության տեսակների համապետական դասակարգման մեջ»։

Այժմ գործունեության այդ տեսակը նախատեսվում է ամրագրել օրենսդրությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 299 անգամ