Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նիկիտա Միխալկովի կրտսեր դուստրը մասնակցել է բաց ֆոտոսեսիայի

12.21.2013

Նադեժդա Միխալկովան՝ ռուս հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովի աղջիկը, մասնակցել է միանգամայն բաց ֆոտոսեսիայի,, հաղորդում է «kulturologia.ru»-ն:

Նկարահանող սարքերի առջև ռուս հայտնի ռեժիսորի դուստրը կանգնել է իր մարմնի ինտիմ հատվածները ընդգծող թեթև ներքնազգեստով: Այսպիսով, գրում է լրատվամիջոցը, Նադյան դարձել է Քսենյա Բոգեմի 2014թ.-ի գարնանային հավաքածոյի ցուցադրանքի դեմքը:

Հարազատներին Նադեժդայի այս քայլը չի զարմացրել, իսկ երկրպագուները, գուցե նույնիսկ ուրախացել են, վերջապես նրան էլ տեսնելով փայլուն հանդեսների կազմերի վրա: Այսպիսի ֆոտոսեսիայի մասնակցելու իր որոշման մասին Նադյա Միխալկովան ոչինչ չի ասել:

Նադեժդա Միխալկովան նկարահանվում է կինոյում, հանդես է գալիս թատրոնում, թեև չունի մասնագիտական կրթություն: Նա իր հմտությունները փորձել է նաև դիզայնի ասպարեզում՝ և նույնիսկ թողարկել է սեփական հագուստեղենի մի հավաքածո:

Իր 27-ամյա տարիքում նա արդեն հասցրել է ամուսնանալ կինոպրոդյուսեր և ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլիի հետ և ունենալ երկու երեխա՝ տղա և աղջիկ: Արժե նշել, որ իր հղիության բավականին պատկառելի մի շրջանում նա չի դադարել աշխատել և նույնիսկ մասնակցել է կինոնկարահանումների:
    Դիտվել է 679 անգամ