Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ․ Օրբելյանը նշանակվել է Նյու֊Յորքի օպերայի ղեկավար

06.11.2021



Նախօրեին, հունիսի 10֊ին, Նյու֊Յորքի քաղաքային օպերան հայտարարություն է տարածել այն մասին, որ այդ մշակութային հաստատության երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր է նշանակվել Կոնստանտին Օրբելյանը։

Ասենք որ ընթացիկ ամռանն արդեն նրա գլխավորությամբ կներկայացվի «Ռիգոլետո» օպերայի բեմական տարբերակը։ Այդ ցուցադրությունը կկայանա վոկալի Փյունիկյան փառատոնում՝ օգոստոսի 29֊ին։ Ավելի ուշ «Ռիգոլետն» կհնչի նաև Բրայանթ֊պարկում։

Օրբելյանը խոստովանել է, որ ինքը ողջ կյանքում եղել է Նյու֊Յորքի օպերայի երկրպագուն։։ Նա նաև նշել է, որ աշխարհի մեծ երգիչների մեծամասնությունը իրենց դեբյուտային ելույթներով հանդես են եկել հենց այստեղ։ Բացի այդ այստեղ ներկայացվել են ժամանակակից օպերաների պրեմիերաներ, բեմադրվել են կարևոր թեմաներով գրված երաժշտական թեմատի ներկայացումներ, որոնք քննարկվել են նորությունների թողարկումների ժամանակ, ինչպես նաև երիտասարդ արտիստներին ելույթ ունենալու և վարպետությունը հղկելու հնարավորություններ են ստեղծվել։ Այդ մասին Օրբելյանը կիսվել է ռուսական «Իզվեստիա» թերթի հետ։

Օրբելյանը ծնվել է Սան֊Ֆրանցիսկո քաղաքում։ 1991-2009թթ․֊երին նա գլխավորել է Ռուսաստանի ակադեմիական կամերային նվագախումբը։ Այժմ հանդիսանում է Երևանի Սպենդիարյանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը, որի պայմանագրային ժամկետը լրանում է 2021թ․֊ի օգոստոսին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 247 անգամ