Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեռատի հարսնացուն դասականի սիրուհի և խաղընկեր Մադլենի քույրն էր

06.16.2021

Թատերկան Մոսկվայում ֆրանսիացի մեծ դրամատուրգ Մոլիերի ծննդյան 400֊ամյա հոբելյանը նշելու ուղղությամբ առաջին գործնական քայլը կատարվել է Մայակովսկու անվան թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Դրամատուրգի հոբելյանը կնշանավորվի եկող՝ 2022թ․֊ին, սակայն ռեժիսոր Մինդաուգաս Կարբաուսկիսը արդեն ընտրել է դասական լավագույն գործերից մեկը՝ «Կանանց դպրոց» պիեսը, քանի որ պարզել է, որ ստեղծագործությունը ոչ միայն հնացած չէ, այլ նաև ունի շատ ժամանակակից բովանդակություն և, նույնիսկ, իր բանաստեղծական ձևաչափի մեջ դերասաններին ներշնչում է թեթև և ազատ զգացողություն։

Այդ պիեսը Մոլիերը գրել է իր և երիտասարդ արտիստուհի Արմանդ Բեժարի ամուսնության տարում։ Նրա հարսնացուն իր երկար տարիների սիրուհի և խաղընկեր Մադլենի ենթադրյալ քույրն էր։ 40֊ամյա տղամարդու և 20֊ամյա օրիորդի ամուսնությունը աղմուկ էր առաջացրել Փարիզում։

Ինչպես հայտնի է լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Իսկ սեփական վախերից ազատվելու լավագույն միջոցը այդ վախերի վրա ծիծաղելն է։ Եվ ահա, ոչ երիտասարդ դերասանը և փառքի հասած դրամատուրգը իր սուր գրչի ողջ արվեստով, «Կանանց դպրոցում» պիեսի միջոցով, ծաղրում է իր դեռահաս սանուհու հետ ամուսնանալ ցանկացող ոչ երիտասարդ հովանավորին։

Մոլիերյան պիեսի տեքստը սրամիտ է, նրբագեղ, ռիթմը մեր արդիականության մեջ պարտադրող չէ (սպիտակ ժապավենը, որը դեռատի Ագնեսը տալիս է իր սիրելիին, հանդիսասրահում առաջացնում է սպասվող աշխուժություն):

Մայակովսկու անվան թատրոնի դերասանները բանաստեղծությունները արտասանում են թեթև պաճուճանքով: Իսկ ներկայացման ռեժիսորը ՝ Մինդաուգաս Կարբաուսկիսը, բեմական գործողությունը կառուցում է Մոլիերի տողերի ռիթմին համընթաց:

Դերասանների յուրաքանչյուր ժեստ և շրջադարձ, ինտոնացիայի և հույզերի յուրաքանչյուր փոփոխություն հստակ դասավորված են և ձևավորում են դերի և ներկայացման «նշանային գրառման համակարգ» : Հատուկ ձևերն այստեղ տարբեր են՝ նետեց ձեռնափայտը ՝ «վերջակետ», տվեց թաշկինակը ՝ «վերջակետ»: Եվ ըստ այդ «կետադրական նշանների», որոնք դերասանները պարզապես իրավունք չունեն բաց թողնելու, կառուցվում է նաեւ այս երաժշտական ​​ներկայացման քմահաճ ռիթմը: Թվում է, թե նույնիսկ բեմի հարթակները ընթանում են բանաստեղծության տակտով:

Յուրացնելով դերի կոշտ գծանկարը՝ դերասանները հասնում են բեմական գոյավիճակի իրական ազատության։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 657 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ