Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնը հիմնվել է ի հիշատակ խեղդվող երեխաների փրկչի

06.18.2021

Ռուսաստանում հայտնի հեղինակային երգի Գրուշինյան փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է Սամարայի մարզում, տեղի իշխանությունների որոշմամբ 2021թ.-ին չեղյալ է համարվել: Այդ մասին «ՏԱՍՍ»–ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»–ը:

Պատճառն այդ մարզում կորոնավիրուսով պայմանավորված վարակաբանական անբարենպաստ վիճակի առաջացումն է:

Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտարարել էին, որ այդ փառատոնը մտադիր են կրկին տեղափոխել առկա ձևաչափի և անցկացնել Մաստրյուկովյան լճերի մոտ գտնվող ավանդական տարածքում, անշուշտ, հաշվի առնելով 2020թ.-ի փորձը, երբ համերգները կայանում էին առցանց հեռարձակմամբ:

Հեղինակային երգի Գրուշինյան փառատոնը հիմնադրվել է 1967թ.-ին, այն բանից հետո, երբ Ռուսաստանի Իրկուտսկի մարզում շրջված նավակից Ուդե գետում հայտնված երեխաներին փրկելիս զոհվել է Կույբիշևի ավիացիոն ինստիտուտիի ուսանող Վալերի Գրուշչինը:

Նրա հիշատակին նվիրված առաջին փառատոնը մեկ տարի անց անցկացվեց Ժիգուլևյան լեռներում, որին մասնակցեց 600 մարդ:

Տարեցտարի այս միջոցառումը մասնակիցների թվակազմով ընդարձակվելԷ: Բայց 1980թ.-ին մարզի կոմերիտմիության հրահանգով այն արգելվեց և կրկին անցկացվելու հնարավորություն ունեցավ 6 տարի անց՝ կապված Սամարա քաղաքի հիմնադրման 400-ամյակի տոնակատարություններով:

Ավելացնենք, որ Գրուշինյան փառատոնն, արդեն, ավելի քան, 30 տարի, անցկացվում է նաև ձմռանը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 253 անգամ