Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը որպես բազմամշակութային միջավայր

06.22.2021


Այսօր, հունիսի 22֊ին, Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնում կմեկնարկի «Գոգոլ արթ» նախագիծը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Թատրոնի տարածքը բազմամշակութային միջավայրի վերածելու գաղափարը «Գոգոլ կենտրոնում» գործում է հիմնադրման օրից։ Այստեղ հնարավոր է ցուցադրել ոչ միայն թատերական բեմադրություններ, այլև կազմակերպել համերգներ, ֆիլմերի պրեմիերային ցուցադրություննե, իմմերսիվ միջոցառումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և այլն։

«Գոգոլ կենտրոնի» հիմնադիր Կիրիլ Սերեբրեննիկովը նշել է, որ այս մշակութային հաստատության գործունեության մեջ գլխավոր ուղղություններից մեկը ցուսահանդեսային գործունեությունն է»։

Նրանք այդ ասպարեզում աշխատում են ներկայացնել ամենից վառ, անսպասելի և պարադոքսային նկարիչների աշխատանքները։ Այդ նպատակով թատրոնի տարածքում բացվել է մի ցուցասրահ, որտեղ մարդիկ կարող են հաճախել անվճար։ Արթ տարածքում կազմակերպվում են նաև վարպետաց դասեր, հանդիպումներ նկարիչների և արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։

Այսօր բացվող «#ռուս» խորագրով ցուցահանդեսում կներկայացվեն երկու գեղանկարիչներ, որոնցից մեկը «Կրասնոե Սորմովո» գործարանի նախկին աշխատակից և հենց այդ գործարանում արտադրական ծանր վնասվածք ստացած և երկար որոնումներից հետո իրեն արվեստում վերագտած Վլադիմիր Միզիմովն է, որի աշխատանքները իրենց գեղարվեստական մակարդակով համընկնում են «Գոգոլ֊արթ»֊ի կազմակերպիչների խիստ պահանջերին։

Մյուս ցուցադրանքը «Կախարդական սփռոց» վերնագիրն է կրում և ներկայացնում է վորոնեժցի նկարիչ Սերգեյ Գորշկովի ինստալացիաները։

Ավելացնենք, որ «Գոգոլ արթ» ցուցահանդեսը բացվում է «Ում համար է Ռուսաստանում ապրելը լավ» ներկայացման պրեմիերայի նախօրեին, որը կդառնա ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 203 անգամ