Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստրադիվարիուսի գողացված ջութակը վաճառվել է օn-line աճուրդով

12.21.2013

Իտալացի հայտնի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը, որը 3 տարի առաջ գողացել էին Լոնդոնում և ոստիկանության կողմից հայտնաբերվել էր միայն այս տարի ամռանը, վաճառվել է «Tarisio»- օn-line աճուրդով՝ 1,385 մլն ֆունտ ստերլինգով (2,3 մլն դոլարով), հաղորդում է բրիտանական է « The Guardian»-ը:

1696թ.-ին պատրաստված երաժշտական գործիքը 2010թ.-ին գողացել էին իր պատյանով և աղեղով Հարավային կորեացի հայտնի ջութակահար Մին Չին Քիմի մոտից, ով պետք է ելույթ ունենար Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Նշենք, որ այդ երաժշտական գործիքը կորեացի ջութակահարուհու սեփականությունը չէր:

Այնպիսի թանկարժեք երաժշտական գործիքները, ինչպիսին Ստրադիվարիուսի ջութակն է, սովորաբար հանդիսանում են խոշոր կազմակերպությունների (օրինակ՝ պետական նվագախմբերի) կամ մասնավոր կոլեկցիոներների սեփականություն և հիմնականում տրվում են վարձով: Այնպես որ, երբ գողոն դարձած ջութակը հայտնաբերվեց Լոնդոնի կենտրոնում գտնվող շենքերից մեկում, անմիջապես վերադարձվեց օրինական տիրոջը, որի անունը չի հրապարակվում: Հենց նա էլ թանկարժեք երաժշտական գործիքը հանել էր օn-line աճուրդի:

Ասենք , որ Ստրադիվարիուսի այդ ջութակը ձեռք է բերել բրիտանական երաժշտական փառատոն կազմակերպող ընկերություններից մեկը:
    Դիտվել է 748 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166