Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տիկնիկային և սինթետիկ ներկայացումների «Կուկարթ»֊ը

06.23.2021



Նախօրդ օրը, հունիսի 22֊ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկել է «Կուկարթ» տիկնիկային և սինթետիկ ներկայացումների փառատոն֊բիենալեն։ Սանկտ Պետերբուրգի այս յուրահատուկ թատերական ֆորումին այս անգամ մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 6 թատերախումբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Միջոցառումը բացվել է Ռուսաստանում նշվող հիշողության և սգի օրը։ Դա Խորհրդային Միության վրա 1941թ․֊ին ֆաշիստական զորքերի հարձակման օրն է և, բնականաբար, փառատոնի հանդիսատեսներին ներկայացվեց այդ ողբերգական իրադարձությունը խորհրդանշող Նովոսիբիրսկ քաղաքի տիկնիկային թատրոնի թեմատիկաշխատանքը, որն ուներ «Երբ հայրիկը վերադառնա պատերազմից» վերնագիրը։

«Կուկարթ» փառատոն֊բիենալեն ամբողջացված է երեք ծրագրերով։ Դրանցից առաջինը կոչվում է հիմնական, իսկ մյուս երկուսը ակումբային և փողոցային։
Այդ անվանումները թելադրում են անցկացման համապատասխան միջավայր։

Ծրագրերից գլխավորն, անշուշտ հիմնականն է, որին մասնակցում են Իսրայելի, Ղազախստանի, Գերմանիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, ֆինլանդիայի թատերախմբերը։

Հետաքրքիր է նաև փառատոնի փողոցային մասը, որը կազմակերպիչները հիմնականում որոշել են անցկացնել «Մալայա Սադովայա» փողոցում, որի տարբեր հատվածներում միաժամանակ հանդես կգան 20 թատերախմբեր։ Այստեղ յուրաքանչյուր հանդիսատես հնարավորություն կունենա հանդես գալ տիկնիկավարի դերում։ Ի դեպ, այստեղ ցուցադրվածներից լավագույնները հնարավորություն կստանան ներկայացվել ավելի ուշ քաղաքի դերասանի տանն անցկացվելիք միջոցառման շրջանակներում։

«Կուկարթ» տիկնիկային և սինթետիկ ներկայացումների փառատոն֊բիենալեի շրջանակներում, այդ ամենի հետ մեկտեղ, առաջին անգամ կգործի նաև «Կուկարթ֊TV»֊ն, որը կհեռարձակվի սոցիալական ցանցերով։

Փառատոնը, կապված կորոնավիրուսային համաճարակի հետ, այս անգամ ծավալներով համեմատաբար փոքր է նախատեսված և ավելի փոքր լսարան կընդգրկի։ Այս անգամ այն դիտելու հնարավորություն կունենա միայն 3000 մարդ։ Անցյալ փառատոների ժամանակ «Կուկարթը» հավաքել է նվազագույնը 10.000
հանդիսատես։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 605 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ