Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին զրկվում է հեղինակային իրավունքներից

06.23.2021


Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին զրկվել է իր երկու նկարների նկատմամբ իրավունքներից այն պատճառով, որ հրաժարվել է բացահայտել իր ինքնությունը։ Այդ մասին «telegraph.co.uk»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.a»-ը։

Նման որոշում կայացրել է Եվրամիության մտավոր սեփականության գերատեսչական մարմինը, որն էլ նշել է հեղինակային այն աշխատանքները, որոնց նկատմամբ իրավունքներից զրկվել է Բենքսին։ Այդ գրֆֆիտներից մեկը կոչվում է «Առնետը ռադարով», մյուսը՝ «Հովանոցով աղջիկը»։

Ըստ որոշ տվյալների մոտ մեկ տարվա ընթացքում Բենքսին կորցրել է ավելի քան վեց աշխատանքների հեղինակային իրավունքները։ Ըստ դատական կոլեգիայի Բենքսին գործում է անբարեխիղճ՝ իր ստեղծագործությունները գրանցելով ապրանքային նշաններով; Անոնիմ հանդես գալու պատճառով նկարիչը չի կարող որոշակիացվել որպես իր աշխատանքների անվիճալի հեղինակ։

Եվրամիության գերատեսչական հիմնարկում կարծում են, որ փողոցային֊արթի այս ներկայացուցիչը ձևացնում է, որ ցանկանում է զբաղվել իր գործերի վաճառքով և չկա որևէ ապացույց, որ բենքսին արտադրել, առաջարկել կամ վաճառել է որևէ ապրանք կամ առաջարկել ծառայություն։ Իսկ առցանց խանութ բացելու նրա փորձերը դատարանը անվանել է «օրենքը շրջանցելու փորձ»։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 258 անգամ