Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռախոսով նկարահանված ֆիլմը ընդգրկվել է Կաննի փառատոնում

06.24.2021


Ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Տիմուր Բեկմամբետովի «Bazelevs» ստուդիայում հեռախոսով նկարահանված «Էրմիտաժ։ նկարահանված է iPhone֊ով» կինոնկարը երեք անվանակարգերում ներկայացված է «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնում։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Այդ նախագիծը իրականացվել է թանգարանում մեկ դուբլով՝ «iPhone 11 Pro Max» սարքով։ Այդ տեսահոլովակի ամբողջ տևողությունը եղել է ավելի քան 5 ժամ։

«Սա «Bazelevs» ստուդիայի առաջին անվանակարգերն են «Կաննի առյուծներ» փառատոնում»,֊ նշել է այդ հաստատության տնօրեն Եկատերինա Տկաչենկոն։

Նախագիծը ներկայացվել է «Առցանց ֆիլմ», «Վիրուսային ֆիլմ» և «Մշակույթը և ենթատեքստը» անվանակարգերում։

Նշենք, որ այդ ֆիլմի նկարահանող խումբը բաղկացած է եղել ավելի քան 100 մարդուց, որը շրջել է հայտնի թանգարանի 46 սրահներով և նկարահանել է 588 արվեստի գործ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 231 անգամ