Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է պարուհի և բալետմայստեր Օլգա Մոիսեևան

06.25.2021



Կյանքի 93֊րդ տարում մահացել է Սանկտ֊Պետերբուրգի Մարինյան թատրոնի հայտնի բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլգա Մոիսեևան։

Մոիսեևան այն եզակի մարդկանցից է, որը ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է միևնույն հաստատությունում՝ Պետերբուրգի Կիրովի անվան, ապա՝ Մարինյանի վերանվանված թատրոնում, նախ որպես պարուհի, ապա պարուսույց և բալետմայստեր;

Օլգա Մոիսեևան մասնագիտական կրթությունը ստացել է Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարանում, որը հետագայում ստացավ ակադեմիայի կարգավիճակ և կոչվեց նրա մեծ ուսուցչուհի, ազգությամբ հայ Ագրեպինա Վագանովայի անունով։

Ըստ մասնագետների գնահատականների Մոիսեևան եղել է լենինգրադյան բալետային դպրոցի վառ ներկայացուցիչներից։ Նա հանդես է եկել Ժիզելի, Ռայմոնդայի,, Կարապի և բազմաթիվ այլ հայտնի բալետային դերերով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 266 անգամ