Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Պետրոս Ադամյանի ծննդյան օրն է՝ 164-րդ տարելիցը

12.21.2013

Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Իր տաղանդի չափով, Ադամյանն այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»:

Հայ մեծ դերասանը ծնվել է 1849 թ. այս օրը, Կոստանդնուպոլիսում: Նա ոչ պակաս հաջողությամբ իր խոսքն է ասել նաև որպես բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ: Բայց, անշուշտ, Պետրոս Ադամյանը հայ մշակույթի պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի որպես բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ:

Բազմադարյա հայ թատրոնի պատմության մեջ Ադամյանն առաջինը կերպավորեց շեքսպիրյան Համլետին: Դա 1880 թ.-ին էր:

Իսկ նրա առաջին բեմելը տեղի է ունեցել, երբ 17 տարեկան էր: Այդ ժամանակ նա շատ փոքրիկ դերով հանդես եկավ Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ: Առաջին մեծ դերն Ադամյանը մարմնավորել է 1867 թ.-ին, Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին՝ «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենյաց» պիեսի բեմադրության մեջ: Դրան արդեն հաջորդեցին նրա մարմնավորած շուրջ 300 դերակատարումները, որոնք ներկայացրել է ռուսական կայսրության տարածքում գտնվող ամենատարբեր քաղաքներում՝ սկսած Պետերբուրգից, հայաբնակ Նոր Նախիջևանից ու Աստրախանից, վերջացրած հայկական Շուշի քաղաքով: Օդեսայում մեծ դերասանը ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների և Գեղավեստից ակադեմիայի պատվավոր անդամ։

Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889թ. դեկտեմբերի 10-ին:

Մահկանացուն կնքել է 1891թ.-ի ապրիլի 6-ին, երբ նա 41 տարեկան էր:

Պետրոս Ադամյանի մարմնավորած դերերից են՝

- Համլետ՝ Վ.Շեքսպիրի «Համլետ»-ում
- Օթելլո՝ Վ.Շեքսպիրի «Օթելլո»-ում
- Ֆրանց Մոոր՝ Ֆ.Շիլլերի «Ավազակներ»-ում
- Ժադով՝ Ա.Օստրովսկիու «Եկամտաբեր պաշտոն»-ում
- Չացկի՝ Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»
- Կրեչինսկի՝ Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»-ում
- Արբենին՝ Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես»-ում
- Խլեստյակով՝ Ն.Գոգոլի «Ռևիզոր»-ում
- Արման՝ Ա.Դյումաի (որդու) «Քամելիազարդ տիկինը»-ում
- Քին՝ Ա.Դյումաի (որդու) «Քին»-ում
- Ջանումյան՝ Ա.Քիշմիշյանի «Օրիորդ Բերոյանց»-ում
- Կորրադո՝ Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»-ում
- Ուրիել Ակոստա՝ Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա»-ում
- Ատրներսեհ՝ Մուրացանի «Ռուզան»-ում
- Մասիսյանց՝ Գ.Սունդուկյանի «Խաթաբալա»-ում
- Միքայել՝ Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»-ում և այլն:
    Դիտվել է 1186 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ