Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դելոնը կարծում է, որ դա, հավանաբար, կլինի իր վերջին ֆիլմը

07.01.2021

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ մեծ կինո։ Այդ մասին «France 5» հեռուստաալիքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Հույս ունեմ ևս մեկ անգամ վերադառնալ էկրան,֊ասել է դերասանը և ավելացրել, որ դա հավանաբար կլինի իր վերջին ֆիլմը։

Նա կարծում է, որ այդ ֆիլմը պետք է լինի հիանալի և ինքը ցանկանում է աշխատել «նշանավոր ռեժիսորի հետ, օրինակ, Լիզա Ազուելոսի» հետ, որը նկարահանել է Դալիդայի մասին կենսագրական կինոնկարը։

«Հետո ես կարող եմ հեռանալ։ Այլևս անելու ոչինչ չի մնա»,֊ ասել է Դելոնը։

Դերասանի վերջին աշխատանքը եղել է «Լիարժեք նմանություն» ֆիլմում (2019թ,): 2019թ․֊ին նա արժանացավ Կաննի 72֊րդ միջազգային կինոփառատոնի «Պատվավոր ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի։ Այդ թվականի հուլիս ամսին, ինչպես տեղեկացրել է նրա դուստրը՝ Աննան, նա տարել է ուղեղի կաթված, որից հետո անցել է բուժման կուրս Շվեյցարիայում։

85֊ամյա Դելոնը նկարահանվել է ավելի քան 90կինոնկարում։



Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 434 անգամ