Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նիկոլայ Սլիչենկոն

07.02.2021


Կյանքի 87֊րդ տարում վախճանվել է Մոսկվայի գնչուական «Ռոմեն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նիկոլայ Սլիչենկոն։

Սլիչենկոն «Ռոմեն» թատերախումբ է ընդունվել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ 1972թ,֊ից դարձել է նրա ղեկավարը։ 1978թ․֊ին Սլիչենկոն Գնեսինների երաժշտական ուսումնարանի բազայի վրա հիմնադրել է հատուկ ստուդիա՝ «Ռոմեն» թատրոնի համար մասնագետներ պատրաստելու նպատակով։

«Նիկոլայ Ալեքսեևիչի ստեղծագործական կենսագրության մեջ կան բազմաթիվ վառ դերասանական գործեր, որոնք նա խաղացել է հարազատ բեմում և կինոյում, նշանավոր ռեժիսորական աշխատանքներ, որոնք «Ռոմեն« գնչուական թատրոնը բարձրացրել են նոր աստիճանի»,֊ նշված է թատրոնի մամլո ծառայության հաղորդագրության մեջ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 265 անգամ