Եղել է «2D», իսկ թատրոնը «3D» է07.06.2021
Օրերս, Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում կայացել է ռեժիսոր Դմիտրի Կրիմովի «Սեփական խոսքերով» գրքի շնորհանդեսը։ Այդ միջոցառումը կայացել է ըստ չեխովյան «Ճայը» պիեսի նրա բեմադրած «Կոստիկը» ներկայացման պրեմիերայից հետո;։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Ներկայացնելով ընթերցողին առաջարկվող այս նոր գիրքը, «НЛО» հրատարակչության գլխավոր խմբագիր Իրինա Պրոխորովան նշել է, որ գրական տեքստը թվում է, թե ամեն ինչ արտացոլում է, սակայն, մյուս կողմից, տեսանելի դարձնելը և բեմական մարմնավորումը բոլորովին այլ բան են։ «Այսինքն,֊ նշել է նա,֊ եղել է «2D», իսկ թատրոնը «3D» է»։ Չնայած այդ տարբերությանը, այնուամենայնիվ, ըստ Պրոխորովայի, տեքստը և բեմադրությունը մեկ ընդհանուր մտահղացում են և դա սինթետիկ արվեստի «հենց այն «նոր ձևն» է, որի մասին խոսում են 20֊րդ դարի սկզբից և շարունակում են վիճել»։
«НЛО» հրատարակչության գլխավոր խմբագիրը նշել է, որ դրա հետ մեկտեղ արվեստագետները շարունակում են ստեղծել հիանալի նոր գեղարվեստական ձևեր և դրանք պռոեկտել ամենատարբեր գեղարվեստական միջոցներով։
Դրա լավագույն վկայությունն է նաև Չեխովի հայտնի պիեսի թեմաներով պատրաստված «Կոստիկ» բեմադրությունը, որը շատ ավելի հասկանալի ու ընկալելի է դառնում, երբ ընթերցում ես այս ներկայացմանը վերաբերող ռեժիսորական մտահղացման և քայլերի մեկնաբանությունները։
Ընդհանուր առմամբ, Կրիմովը գրքում զետեղել է իր պատրաստած 9 ներկայացումների ռեժիսորական աշխատանքը «տեսանելի» դարձնող գրավոր մեկնաբանություններ։
Շատերի կարծիքով, այս գիրքը արվեստագետի և ռեժիսորի հիանալի բնազդային արձագանք է դասական խաղացանկի նկատմամբ, որը ընթերցվում է շատ ավելի լավ, քան ժամանակակից գրական ստեղծագործությունների մեծ մասը։