Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

QR֊ծածկագիրը թատրոններում կճեղքի COVID-19֊ի պատնեշը

07.06.2021

Առաջիկա թատերաշրջանում Մոսկվայի թատրոններում որոշ ներկայացումներ դիտելու համար փորձնականորեն կմտցվի QR֊ծածկագրի համակարգ,որով կորոշեն թե հանդիսատեսներից ով է անցել վակցինացիա, արդեն հիվանդացել COVID-19֊ով կամ հանձնել թեստ կորոնավիրուսով հիվանդացությունը ստուգելու վերաբերյալ։ Այդ մասին «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Վարշավերը ասել է, որ այդ հարցը թատրոններն են բարձրացրել, հուսալով, որ նման վերահսկիչ մեխանիզմի կիրառումը հնարավորություն կընձեռի, գոնե, որոշ ներկայացումների պարագայում հավաքել լիքը դահլիճ։

Իսկ «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովի կարծիքով, այդպիսի նոր աշխատանքային մեթոդը կարող է դառնալ «շատ կարևոր, լուրջ ճեղքում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում»։

Այդ եղանակով հանդիսատեսի առաջ իր դռներն է բացելու Ռուսական Մեծ թատրոնը երբ հուլիսի 27֊ից օգոստոսի 1֊ին կհյուրընկալի Սանկտ֊Պետերբորգի Բորիս Էյֆմանի բալետի խմբին։

Մոսկվայում QR ծածկագրի համակարգը սկսել է գործել հունիսի 28֊ից։ Այդպես են հաճախորդներին ընդունում Ռուսաստանի մայրաքաղաքի սրճարաններն ու ռեստորանները, որոնց ծառայություններից կարող են օգտվել միայն վակցինացված մարդիկ կամ կորոնավիրուսի թեստով բացասական պատասխան ստացածները։ Ժամանակավոր բացառություն է արվել միայն բացօթյա գործող ծառայությունների դեպքում։ Բայց վերջիններիս համար սահմաված ժամկետը հուլիսի 12֊ին էլ լրանում է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 186 անգամ