Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակից պարի փառատոն երկու մեգապոլիսներում

07.08.2021


Ժամանակակից խորեոգրաֆիայի «Context. Diana Vishneva» 9֊րդ փառատոնը, որը կմեկնարկի 2021թ֊ի օգոստոսի վերջին օրերին, ստուգատեսի շրջանակներում կներկայացնի «Շարժվելով Փինայի հետ» ներկայացում֊դասախոսությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Գերմանացի հայտնի խորեգրաֆ Փինա Բաուշին նվիրված բեմադրության մեջ հանդես է գալիս դրա հեղինակը և կատարողը՝ Քրիստինա Մորգանտին
Նա երկար տարիներ աշխատել է Բաուշի հետ և սեփական հուշերի միջոցով կպատմի նշանավոր խորեոգրաֆի կյանքի պատմությունը։

«Context. Diana Vishneva» փառատոնը իր հանդիսատեսներին կներկայացնի նաև իսպանական «La Veronal» թատերախմբի պատրաստած «Պասիոնարիա» բեմադրությունը, որի խորեոգրաֆը Մարկոս Մորաուն է։ Այս ներկայացումը նվիրված է մարդու զարգացմանը, զգայունակությանը և զգացմունքայնությանը։

Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ֊Պետերբուրգում անցկացվող միջոցառման ընթացքում կլինի նաև ժամանակակից պարարվեստին նվիրված կինոծրագիր, գրքի շնորհանդես նաև անցած տարվա փառատոնում հայտարարված, բայց հաջորդ տարում ցուցադրման տեղափոխված «Ծաղրածուն» և «Շեհրազադե» բեմադրությունները։ Ի դեպ, վերջին բեմադրության մեջ հանդես է գալիս Դիանա Վիշնևան, որի անունով է կոչվում ժամանակակից պարի այս միջազգային փառատոնը։

Միջոցառումների բազմազանությամբ և ծրագրում զգալի նորամուծություններով աչքի ընկնող 9֊րդ «Context. Diana Vishneva» պարի փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 4֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 74 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408>>հաջորդ