Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեղացի հեղինակների աուդիոգրքեր` չտեսնողների համար

07.08.2021


Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի մշակույթի ոլորտի աշխատողները, լրագրողները և տարածաշրջանում ապրող և աշխատող այլ մարդիկ մեկտեղվել են և որոշել չտեսնող կամ վատ տեսնող իրենց հայրենակիցների համար պատրաստել տեղացի հեղինակների ստեղծագործությունների աուդիոգրքեր։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Յուրահատուկ ակցիային մասնակցում է 200 մարդ։ Նախագիծը կոչվում է «Խոսող գիրք»։ Այնտեղ տեղ են գտնելու ուրալցի գրողների այն ստեղծագործությունները, որոնք ավելի վաղ չեն վերածվել աուդիոգրքի։

Նախագիծը կյանքի կոչելու համար գործին միացել են նաև Մոսկվայից ժամանած մի շարք ձայնային ռեժիսորներ։

Կազմակերպիչները նշել են, որ իրենք ընտրել են փոքր ձևաչափի գրական գործեր՝ բանաստեղծություններ, որոնցում «բավականին մեծ է զգացմունքային բաղադրիչը» և որոնց միջոցով մարդկանց համար հեշտ է անկեղծության տիրույթ տեղափոխվելը․․․

Կույրերի և վատ տեսնողների համար նախատեսված աուդիոգրքերի առանձնահատկությունն այն է, որ ձայնագրությունները պետք է ներբեռնվեն տեսողություն չունեցողների համար նախատեսված հատուկ սարքերում , որոնք կոչվում են Տիֆլոֆլեշխաղարկիչ։

Աուդիոգրքերը կբաժանվեն հատուկ գրադարաններին։ Ենթադրվում է, որ դրանք կլսեն ոչ պակաս քան 10 հազար մարդ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 225 անգամ