Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոնպառնասի նշանավոր կանայք կժամանեն Ռուսաստանի մայրաքաղաք

07.12.2021


Ընթացիկ շաբաթվա կեսերին Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանի Եվրոպայի և Ամերիկայի երկրների 19-20-րդ դարերի արվեստների ցուցասրահում կբացվի «Մոնպառնասի մուսանները» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Փարիզի Մոնպառնաս շրջանի լեգենդար կանանց։ Այդ մասին տեղեկացում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «pushkinmuseum.art»֊ին։

Ցուցադրանքում տեղ գտնելիք ստեղծագործությունների մեծ մասը մոսկովյան թանգարանին են տրամադրել Եվրապաjի և Ամերիկայի մասնավոր հավաքածոներից։

Դրանք Ռուսաստանում կցուցադրվեն առաջին անգամ։

Ցուցադրանքում կներկայացվեն 50 գունանկար, 100 գրաֆիկական աշխատանք, 20 քանդակ, ավելի քան 20 կտոր կիրառական արվեստի նմուշներ, 10 գեղարվեստական լուսանկար ինչպես նաև փաստաթղթեր և այլ նյութեր։

Ցուցահանդեսի գործընկերն է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 292 անգամ