Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վակցինացիային օժանդակում են նաև թատրոնները

07.13.2021



COVID 19-ի դեմ վակցինա ընդունած 300 մարդ նոր թատերաշրջանում կստանա Մոսկվայի «Մալայա Բրոննայայի վրա» թատրոնում անվճար ներկայացում դիտելու հնարավորություն։ Այդ մասին հայտարարել է մշակութային հաստատության գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Բոգոմոլովը։

Նրա ասելով դա կլինի իր ղեկավարությամբ գործող թատրոնի օժանդակությունը Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունների կողմից բնակչությանը վակցինացնելու գործընթացին։

Այսօր Մոսկվայում գործում է մարդկանց վակցինացնելու 300 մասնագիտական կետ։ Իսկ քաղաքային պոլիկնիկաների հիմքի վրա էլ գործում են ևս 119 կենտրոններ, որոնց աշխատանքային օրը առավոտից ձգվում է մինչև երեկոյան 22-00֊ն։ Կան նաև առանց գրանցման վակցինացում իրականացնող 45 սրահներ, որոնց անվանում են ,Առողջ Մոսկվա»։

Վակցինացիա են իրականացնում նաև «Իմ փաստաթղթերը» անունը կրող, պետական ծառայության քաղաքային 7, գրեթե բոլոր առևտրի կենտրոններում և այլ մասսայական հանրային վայրերում, որոնցից ամենախոշորը գտնվում է իր առաջարկած ծառայություններով Եվրոպայում ամենամեծը համարվող «Գաստիննայա դվորի» ներարկումների սրահը։

Արտասահմանցիների համար էլ գործարկվել է վակցինացիայի մի խոշոր կենտրոն «Լուժնիկներ» կոչվող համալիրում, որը օրական կարող է սպասարկել 15 հազար մարդու։

Ի դեպ, օտարերկրացիները հնարավորություն ունեն վակցինացիա ընդունել նաև Մոսկվայի այլ բժշկական կետերում, ինչպես նաև քաղաքային 25 պոլիկլինիկաներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 237 անգամ