Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջեքի Չանը ցանկանում է դառնալ Չինաստանի կոմկուսի անդամ

07.14.2021

«Ես նախանձում եմ, որ այստեղ հավաքվածները հանդիսանում են Կոմունիստական կուսակցության անդամներ, ես նաև կարծում եմ, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հիանալի է, քանի որ ինչ խոստանում է նրա ղեկավարությունը, անպայման իրագործվում է։ Ես կցանկանայի դառնալ Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամ»։

Օրերս նման հայտարարություն է արել արևելյան մարտարվեստի լեգենդ, ամերիկյան հանրահայտ կինոդերասան և պրոդյուսեր, ծագումով չին Ջեքի Չանը։

Չինական «scmp.com» կայքի տեղեկացմամբ այդ մասին արտիստը հայտարարել է Չինաստանի կինոասսոցիացիայի սիմպոզիումի ժամանակ;

Հոնքոնգում ծնված Ջեքի Չանը, որն արդեն 67 տարեկան է, հանդիսանում է Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կազմակերպության անդամ։

Ավելացնենք, որ չին հասարակության մեջ այդ առթիվ հնչել են որոշ կարծիքներ, որոնցում մարդիկ չեն ողջունում Չանի այդ մտադրությունը: Շատերն էլ սոցցանցերում բարձրաձայնում են, որ արտիստը դավաճանել է կնոջը, իսկ որդին թմրանյութեր է օգտագործում։ Այդ երկու հանգամանքներն, ըստ արդկանց, որակազրկում են կոմկուսին նրա անդամակցության ցանկության նշանակությունը։




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 199 անգամ