Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդու ձգտումը դեպի վերամբարձը

07.15.2021


Հուլիսի 17֊ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կմեկնարկի հոբելյանական ՝ 100-րդ օպերային ամառվա գլխավոր փառատոնը, որը, կապված COVID 19 համավարակի հետ 2020 թ․֊ից տեղափոխվել էր 2021 թ․։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ստուգատեսը կբացվի ըստ ավստրիացի դրամատուրգ Հուգո ֆոն Հոֆմանսթալի «Իմյարեկ» («Jedermann») ստեղծագործության ստեղծված բեմադրության։

Այս պիեսի ներկայացմամբ Զալցբուրգի փառատոնը բացվել է նաև 1920 թ․֊ին։ Այդ ժամանակ Վիենայի տաճարական հրապարակում այն բեմադրել էր փառատոնի հիմնադիր, լեգենդար ռեժիսոր Մաքս Ռեյնհարդտը։ 100 տարվա ընթացքում «Իմյարեկ»֊ը ցուցադրվել է ավելի քան 700 անգամ (18 տարի անընդմեջ)։

«Իմյարեկ»֊ը ստեղծվել է որպես միջնադարյան բարոյագիտական պատում՝ ինքնագոհ հարուստի մասին, որի ետևից ժամանում է մահը։

Վերջին ժամին նա փորձում է լուծել իր կյանքի գլխավոր հարցերը, սակայն, արդյունքում, փրկվում է անխուսափելիից, վերադառնալով աստվածահաճո կյանքի։ Հիմա նա օգնում և օժանդակում է բոլորին, քանի որ մահկանացու են բոլորը։

Այս ստեղծագործության մեջ այլաբանորեն ցուցադրված է մարդու ձգտումը դեպի վերամբարձը, որն, անշուշտ, պետք է գլխավոր դեր ունենա, երբ երկրային սեփականության կապանքները դառնում են անցողիկ և երևութական․․․

«Խորհուրդը, որով շրջապատված է մահը և պահը, երբ մարդը երես առ երես հանդիպում է նրան, կա յուրաքանչյուր կրոնում և մշակույթում։ Այս տարի մենք, բոլորս, սուր գիտակցում ենք, թե որքան արագ կարող է փոխվել մեր կյանքը և խափանվել մեր պլանները։ Նկատի ունենալով այդ հանգամանքները ծայրահեղ կարևոր էր գործել և հասարակությունը վերադարձնել միասնական փորձի տիրույթ։ Մեզ պետք է մշակույթը և ընդհանրականության զգացողությունը, հատկապես դժվար ժամանակներում»,֊ հաղորդում է փառատոնի կայքը։

Զալցբուրգյան նշանավոր փառատոնը հուլիսի 17֊ից օգոստոսի 31֊ին կընթանա 17 բեմահարթակների վրա, որոնցում ընդհանուր առմամբ, կցուցադրվի ավելի քան 168 բեմադրություն՝ (օպերա, դրամատիկական ներկայացում, համերգ)։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 733 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ