Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արամ Խաչատրյանը՝ «Երաժշտական քողի ներքո»

12.23.2013

Մոսկվայում շարունակվում է Մեծ սիմֆոնիկ նվագախմբի «Երաժշտական քողի ներքո» փառատոնը, հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Չայկովսկու անվան համերգային դահլիճում, նվագախմբի ղեկավար Վլադիմիր Ֆեդոսեևի գլխավորությամբ, հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագոգրծությունները:

«Մենք «Երաժշտական քողի ներքո» փառատոնում նշում ենք նրա ծննդյան 110-ամյակը: Ժողովրդայնությունը, ժողովրդին պատկանելու արմատականությունը քող են, որոնք պահպանում են նրան»,- նշել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը:

Վլադիմիր Ֆեդոսեևը ծանոթ է եղել Խաչատրյանին, նրա կատարմամբ գործնականում հնչել են Արամ Խաչատրյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները և նա համարվում է խաչատրյանական երաժշտության լավագույն մեկնաբաններից մեկը: Նշենք, որ այս նվագախումբը ելույթներ է ունեցել նաև հայ մեծ կոմպոզիտորի ղեկավարության ներքո:

Երեկոյի ընթացքում հնչել են Խաչատրյանի բալետի և դրամատիկական ներկայացումների համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև թավջութակի կոնցերտ-ռապսոդիան, որի մենակատարմամբ հանդես է եկել Ալեքսանդր Կնյազևը:

    Դիտվել է 520 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227