Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կանն»֊74-ում հաղթեց «Տիտանը»

07.19.2021


Անցյալ շաբաթավերջին, հուլիսի 17֊ին, Ֆրանսիայի լազուրե ափին աշխատանքներն ավարտեց Կաննի 74֊րդ միջազգային կինոփառատոնը։ Հաղթող ճանաչվեց և գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավի ճյուղին» արժանացավ ֆրանսիացի երիտասարդ կին֊ռեժիսոր Ջուլիա Դյուկորնոն։

Նշենք, որ Կաննի փառատոնի ողջ պատմության ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հաղթանակը տրվում է կին ռեժիսորի ստեղծագործությանը։

Առաջին անգամ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ ռեժիսորներից 1993թ֊․ին «Ոսկե արմավի ճյուղի» է արժանացել Նոր֊Զելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը՝ իր «Դաշնամուր» ֆիլմի համար։ Նշենք, որ այդ ժամանակ գլխավոր մրցանակը կիսվել էր նրա և չին ռեժիսոր Չեն Քեյթեի միջև։ Եթե նկատի ունենանք այդ հանգամանքը, ապա կարող ենք արձանագրել որ Կաննի «Ոսկե արմավի ճյուղը» առաջին անգամ միանձնյա նվաճել է ֆրանսիացի կինոռեժիսոր Ջուլիա Դյուկորնոն։
Սակայն, «Տիտան» ֆիլմի հետ կապված, այդ հանգամանքը միակ առանձնահատկությունը չէ։

«Բոդի հորոր» ժանրի կինոնկարը, որտեղ ցուցադրվում է մարդկային մարմնի ամենատարբեր դեֆորմացիաներ, Ալեքսիա անունով մի աղջկա մասին է, որի գլխում տեղադրված է տիտանե թաղանթ։ Աղջիկն իր հարազատ հոր կոպիտ պահվածքի պատճառով վերածվում է սոցիոպաթի և իր ճանապարհին ցանում է մահ և քաոս և հղիանում է իր տիտանով հանդերձ, երբ մերձանում է ավտոմեքենայի հետ․․․




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 173 անգամ