Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի վերջո․․․ ծնվում են բեմադրությունները

07.20.2021


Ռուսաստանի տարածաշրջաններում թատրոն֊հանդիսատես կապի ամրապնդման եղենակներից են համարում նաև տեղական թատրոնների պատմությունն ու անցած ստեղծագործական ուղին հանրայնացնելը։ Այդ ուղղությամբ լավագույն հարթակներից մեկը համարվում է թատրոնի տարածքում թանգարան բացելը։

Այդպիսի պատմաճանաչողական մի հաստատություն, օրինակ, նախապատրաստվում են ստեղծել Կուրսկ քաղաքի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Թանգարանում հնարավոր կլինի ծանոթանալ այդ թատրոնի պատմությանը, հետևել այն ստեղծագործական գործընթացներին, որոնց արդյունքում, գաղափարները զարգացնելով և նյութականացնելով, ի վերջո, ծնվում են բեմադրությունները։

Ցուցանմուշների մեջ կլինեն նաև անցած տարիների ներկայացումների ազդագրերը, դերասանների հագուստները, ինչպես նաև հազվադեպ գրքեր, դերասանների անձնական իրեր։

Թատրոնում շեշտել են, որ իրենց հաստատությունը շատ արտադրամասեր ունի, որտեղ թողարկվում է բեմադրությունների համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչը։ Այստեղ պատրաստում են կահույք, մետաղ են հալում, հագուստ են կարում և պատրաստում բուտաֆորիա․․․ Եվ այդ ամենի մասին տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով նույնպես կներկայացվի թանգարանում։

Ասենք, որ Կուրսկի Պուշկինի անվան թատրոնը Ռուսաստանում համարվում է հներից մեկը։ Այստեղ են աշխատել Ռուսական թատրոնի պատմության մեջ իրենց բարի անունն ու համբավը թողած բազմաթիվ հայտնի արտիստներ (Կոնստանտին Վառլամով, Վասիլի Կաչալով, Ալեքսանդրա Յաբլոչկինա, Վերա Կոմիսարժևսկայա և ուրիշներ):


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 262 անգամ