Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իր ճանաչելի տիրույթն ունեցող թատերախմբն օպտիմալացվում է

07.22.2021


Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, որոշել են կոլեկտիվի թվաքանակը օպտիմալացնել։ 90 հոգուց կազմված արտիստական անձնակազմից 22 դերասան կհեռացվեն։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»ը։

«Թատրոնի ղեկավարությունը ստիպված է եղել վերանայել աշխատանքային գործընթացները և ընդունել կադրային փոփոխությունների վերաբերյալ բարդ որոշում»,֊ հայտարարել են թատրոնում։

Ավելացնենք, որ բոլոր գործողությունները թատրոնի տնօրինությունը կատարում է Ռուսաստանի աշխատանքային օրենսդրության շրջանակներում։

Երմոլովայի անվան թատրոնը գտնվում է Մոսկվայի Տվերյան փողոցի՝ 1830֊ական թվականներին կառուցված շքեղ առանձնատան մեջ։ 1իրույթն ունեցող թատրոնը ղեկավարո925թ․֊ին Փոքր թատրոնի ստուդիայի շրջանավարտների նախաձեռնությամբ, մեծ դերասանուհի Մարիա Երմոլովայի օրհնությամբ կազմակերպվեց շրջիկ թատերախումբ, որը կոչվեցնրա անունով։ Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքի թատերական կյանքում իր ճանաչելի տիրույթն ունեցող թատրոնը ղեկավարում է ռեժիսոր Օլեգ Մենշիկովը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 234 անգամ