Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Էլեկտրան» Զալցբուրգի համար նշանավոր անվանում է

07.23.2021


Նախօրեին, հուլիսի 22֊ին, Մոսկվայում մեկնարկել է «Ներշնչանք» փառատոնը, որն անցկացվում է «Թատրոնը և կինոն» ծրագրի շրջանակներում։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Փառատոնում կներկայացվեն անցած տարի իր 100 ամյակը նշած Զալցբուրգի փառատոնի ներկայացումները, որոնք համախմբված են «Զալցբուրգ֊100» ծրագրում։

Դրանք 3 օպերաներ են՝ Քշիշտոֆ Վարլիկովսկու «Էլեկտրա», ստեղծագործությունը, որով անցած տարի բացվել է հոբելյանական փառատոնը, Քրիստոֆ Լոյի «Այսպես են վարվում բոլորը» և Ռոմեո Կաստելլուչչիի «Սալոմե» երաժշտական բեմադրությունները։

«Էլեկտրան» Զալցբուրգի համար նշանավոր անվանում է՝ կապված կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի, դրամատուրգ Հուգո ֆոն Հոֆմանսթալի, ռեժիսոր Մաքս Ռեյնհարդտի անուններ հետ, որոնք Զալցբուրգի փառատոնի ակունքներում կանգնած մարդկանցից են։ Այդ մեկ գործողությամբ օպերայի լիբրետոն, որն ամբոջությամբ լցված է էքսպեսիայով, դաժանությամբ ու մութ կրքերով, գրվել է Սոֆոկլեսի համանուն ողբերգության հիման վրա, սակայն անտիկ առասպելի կերպարները այստեղ վերաձևավորվել են հոգեվերլուծության տիրույթում։

«Էլեկտրայի» կինոտարբերակից բացի հանդիսատեսին կներկայացվեն այդ ձևաչափի բերված «Օրփեոսը և Էվրիդիկեն» և «Բեթհովեն նախագիծ» բալետները (խորեոգրաֆ․ Ջոն Նոյմայեր)։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 774 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ