Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրթության հիմնահարցերը կընդգրկվի համակարգող խորհրդի տեսադաշտում

07.27.2021


Ռուսաստանում ստեղծում են մշակույթի և արվեստի ինստիտուտների համակարգող խորհուրդ, որը կզբաղվի կրթական հանրությանը հուզող տարբեր հիմնահարցերի քննարկմամբ և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ, որոնք կներկայացվեն ոլորտային կրթական հաստատությունների հիմնադիր Մշակույթի նախարարությանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Խորհրդի կազմում կընդգրկվեն մշակույթի և արվեստի բուհերի 20 ռեկտոր։ Բացի այդ, այս խորհուրդ կհրավիրվեն նաև տարբեր տարածաշրջանների գերատեսչական մարմինների ենթակայությամբ գործող 16 բուհեր։

Մշակույթի ոլորտին առնչվող այս համակարգող խորհրդի ստեղծման որոշումը իրականացվում է «Մշակույթ» ազգային նախագծի շրջանակներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 270 անգամ