Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լ․ Ուլիցկայա․ «Իսկ որտե՞ղ կարող է թաքնվել թատրոնը։ Ներկայացումը կհանեին»

07.29.2021

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի նոր՝ «Առաջին հացը» ներկայացման առթիվ «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության բողոքը միանշանակ չի ընդունվել թատերասեր հասարակության և մասնագիտական ոլորտի շատ ներկայացուցիչների շրջանում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հիշեցնենք, որ այդ ներկայացման մեջ «Ռուսաստանի սպաներ»֊ի բարկությունը հարուցել էլ այն հանգամանքը, որ այնտեղ օգտագործվում է ոչ նորմատիվային լեզու, «քարոզվում է միսեռական սեր և ԼԳՏԲՏ հանրության արժեքներ»։ Կազմակերպությանը հատկապես մտահոգել է դերասանուհի Լիա Ախեջակովայի մենախոսությունը՝ հասցեագրված Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածին։
Բողոքի հետևանքով ներկայացումը սրբագրվել է։

Խոսելով այս հանգամանքի մասին, ռուսաստանցի հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան նշել է, որ ամեն ագամ տեսնելով Ախեջակովայի նոր աշխատանքն, ուրախանում է, որ դերասանուհին նախկինի պես պահպանում է իր ուժերը։ Տարիքը, կարծես, նրա օժտվածության և ֆիզիկական հնարավորությունների վրա չի իշխում։ Սա դերասանուհուց գրողին փոխանցված առաջին զգացողությունն է։

Ուլիցկայան նաև նշել է, որ պիեսը թեև տաղանդավոր է, սակայն, միաժամանակ, աշակերտական է։

Գրողը ներկայացման առթիվ «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության բողոքը սկզբում կարծել է շինծու ուղերձ, չէ՞ որ «սպաները չէին կարող ինչպես գեղեցկուհիներ շփոթմունքի մեջ ընկնել գործի բերումով բարձրաձայնված հայհոյախոսությունից»։ Մանավանդ, երբ այդպիսի խոսքերը արտաբերվում են հատկապես Աֆղանստանում և Սիրիայում զոհված զինվորների հիշատակմամբ։

«Մոր լացն իր տղայի շիրիմի մոտ վիրավորում է զինվորականների՞ն»,֊ հարցնում է Ուլիցկայան։ Իսկ, նրանց կարծիքով, ի՞նչ պետք է անի այդ կինը իր տղայի գերեզմանի մոտ։ «Ուրախանա՞, ինչ է։ Թե՞ հայրենասիրական խոսքեր արտաբերի»։

Գրողը նշում է, որ այն վետերաններին, որոնց ինքը ճանաչում է, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներն են։ «Նրանք, ընդհանրապես, խուսափում էին խոսել պատերազմի մասին։ Դա նրանց կյանքի սարսափելի մասն էր․․․»,֊ նշել է նա և ավելացրել, որ ոչ մի վերամբարձ կամ հայրենասիրական խոսք նրանցից երբեք դուրս չէր գալիս, իսկ «հայրենասիրական փրփուրը դուրս էր գալիս բացառապես քաղաշխատողներից»։

Ուլիցկայան նաև նշել է, որ վատ է վերաբերվում գրաքննությանը, իսկ բեմական խոսքը ռուսաց հզոր լեզվի միանգամայն վառ մասն է։ Զրկել լեզուն իր հայհոյանքներից, նշանակում է այն ամորձատել։

«Լեզվական մոլեռանդությունը ինձ դուր չի գալիս»,֊ նշել է Ուլիցկայան, բայց նաև ավելացրել, որ դա հատուկ է մշակույթի նախարարության պետերին՝ աշխատանքի ժամանակ, սակայն դա էլ ոչ միշտ։

Նա նաև խոստովանել է, որ իրեն դուր էր գալիս Չերնոմիրդինի (Ռուսաստանի նախկին վարչապետ) և երիտասարդ Ելցինի (ռուսաստանի նախկին նախագահ) խոսքը, քան այսօրվա ղեկավարներինը։

Իսկ ներկայացման տեքստի պարտադրված սրբագրման մասին հիշատակելով, Ուլիցկայան ավելացրել է․ «Իսկ որտե՞ղ կարող է թաքնվել թատրոնը։ Ներկայացումը կհանեին»։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 245 անգամ