Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այնպես անել, որ քաղաքը լինի ոչ միայն գործողության վայր․․․

07.30.2021


Ռուսաստանի մայրաքաղաքի «ԿԱՐՈ» և Մոսկվայի թանգարանի բացօթյա կինոթատրոններում մեկնարկել է մեգապոլիսը առանձնահատուկ դիտանկյունից ներկայացնող ֆիլմերի ցուցադրության և դրա հետ կապված դասախոսությունների նախագիծ, որը կրում է «Գլխավոր դերում Մոսկվան է» խորագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Մոսկվայի թանգարանի աշխատակիցները և հրավիրված փորձագետները կքննարկեն, թե ինչպիսի հետքեր են թողել իրենց մայրաքաղաքի տարածության մեջ տարբեր մշակութային ժամանակաշրջանները, Մոսկվայի որ անկյուններն են առավել սիրելին կինեմատոգրաֆիստների համար, ինչ անել, որ քաղաքը լինի ոչ միայն գործողության վայր, այլև ինքնուրույն կերպար և ինչպիսի կորած շենքեր և ճարտարապետական մտապատկերներ կարելի է վերհիշել կինոյի միջոցով։
Յուրաքանչյուր կինոդիտումից առաջ տեղի կունենան թեմատիկ քննարկում։

Ամառային այս կինոլեկորիումների ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն «Մոսկվա՝ հակադրությունների քաղաք», «Մոսկվան որպես ճարտարապետական ուտոպիա», «Մոսկվան քաղաք֊հեքիա՞թ է», «Քաղաքը որպես մթնոլորտ», «Հայացք 50֊ական թթ․ Մոսկվայի վրա», «Մոսկվան միգրանտների աչքերով» կինոնկարները։

Ի դեպ, դրանցից բացի, ամեն դիտում֊քննարկումից հետո կցուցադրվեն նաև խորհրդային և ռուսական արտադրության գեղարվեստական կինոնկարներ։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 185 անգամ