Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աստղաթափի փառատոն ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա

08.03.2021

Օգոստոսի 13-15-ին Ռուսաստանի Սոչի քաղաքի «Կրասնայա Պոլյանա» («Կարմիր հովիտ») հանգստավայրում կկայանա «Պերսևսի աստղաթափ» խորագիրը կրող փառատոն՝ նվիրված ընկնող երկնաքարերին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Մետեորիտների հոսք» կոչվող տիեզերական երևույթին նվիրված միջոցառման ժամանակ Պերսևսի համաստեղության տարածքից յուրաքանչյուր մեկ ժամում սպասվում է 100 ընկնող աստղ։

«Կրասնայա Պոլյանա» հանգստավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, որտեղ տեղադրված է վրանային ճամբար։ Այնտեղ կգործի նաև փոքր աստղադիտարան։

Ավելացնենք, որ այս փառատոնը Սոչիում անցկացվում է արդեն մի քանի տարի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 272 անգամ